Առնվազն 24 զոհ, բազմաթիվ անհետ կորածներ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով

ԱՄՆ Տեխաս նահանգում տասնյակ մարդիկ են զոհվել Հիլլ Քանթրիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումներից հետո, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Մինչ այժմ առնվազն 24 զոհի մասին է հայտնի: Ուրբաթ երեկոյան տարհանվել է 237 մարդ, այդ թվում՝ 167-ը՝ ուղղաթիռով:

Ըստ The New York Times-ի՝ ևս 25 մարդ անհետ կորած է։ Հայտնի է նաև, որ տարածքում գտնվող աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ամառային ճամբարի՝ Camp Mystic-ի մասնակից 23 մարդ անհետ կորած է համարվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել