Ռուսաստանը նկատում է, որ առանձին ուժեր ակտիվորեն փորձում են խաթարել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք տեսնում ենք, որ առանձին ուժեր ակտիվորեն ջանքեր են գործադրում խաթարելու մեր հարաբերությունները Բաքվի հետ։ Օգտագործվում են ինսինուացիաներ՝ կապված նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած AZAL (Azerbaijan Airlines) ինքնաթիռի աղետի հետ, որի հետևանքներից մեկը դարձավ Ռուսական տան փակումը Բաքվում»,-ասել է նա «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ, որը կազմակերպել է Գորչակովի հիմնադրամը Մաշուկի գիտելիքների կենտրոնում։
Ռուսական կողմը հետևողականորեն հայտնում է Ադրբեջանին իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու համար։
«Այսօր փորձում են մեզ վերագրել ճնշումներ Ռուսաստանի տարածքում բնակվող էթնիկ ադրբեջանցիների վրա՝ կապված վերջերս Եկատերինբուրգում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հետ, որոնք կասկածվում են ծանր հանցագործությունների կատարման մեջ։ Մեր կողմից հետևողականորեն հայտնում ենք Ադրբեջանի գործընկերներին մեր սկզբունքային մոտեցումը՝ չեզոքացնելու Բաքվի հետ մեր երկկողմ հարաբերություններին հասցված վնասը։ Հույս ունենք, որ նման դիրքորոշում կցուցաբերի նաև Ադրբեջանի ղեկավարությունը»,-հավելել է Մասյուկը։