Iravaban.net-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Աննա Վարդապետյանը բնակվում է ամուսնու՝ Մամիկոն Գևորգյանի հետ։
Անշարժ գույք
Հայտարարագրված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով։
Տարվա ընթացքում մարվել է բաժնային սեփականության իրավունքով ձեռք բերված ևս մեկ՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող 53,094,382 դրամով գնված բնակարանի հիփոթեքի գումարը։ Նշենք, որ բնակարանը ձեռք է բերել 2022 թվականին։
Հանձնված և վերադարձված փոխառություններ
Տարվա սկզբում առկա են եղել 45,734,335 դրամի և 5,314,382 դրամի չափով փոխառություններ՝ «Անտառային Շին» ՍՊԸ-ից։ Տարվա վերջում դրանք զրոյացվել են։
Բանկային հաշիվների մնացորդներ
Տվյալ տարվա սկզբում տարբեր բանկերում, որոնց անունները նշված չեն, առկա են եղել դրամական միջոցներ՝
- 189,382 դրամ
- 68,586 դրամ
- 3,004,847 դրամ
- 312 եվրո
Տարվա վերջում դրանք համապատասխանաբար կազմել են՝
- 2,377 դրամ
- 22,062 դրամ
- 1,151,575
- 0 եվրո
Կանխիկ դրամ
Աննա Վարդապետյանի կանխիկ դրամը 2024-ի սկզբում կազմել է 800,000 դրամ, վերջում՝ 400,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
Գլխավոր դատախազը 5 աղբյուրից եկամուտ է հայտարարագրել։
Ամերիաբանկից ստացել է եկամուտ՝ 444,165 դրամի չափով։
ՊԵԿ-ից ստացած եկամտի չափը կազմել է 5,904,527 դրամ։
Դատախազությունից ստացել է աշխատավարձ՝ 30,751,713 դրամի չափով։
ԵՊՀ-ից ևս ստացել է աշխատավարձ՝ 1,149,789 դրամի չափով։
Ամերիաբանկից ստացել է վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմել է 44,416,562 դրամ։ Վարկի մարմանը Վարդապետյանը ուղղել է 7,520,001 դրամ։
Ընդհանուր եկամտի չափը կազմել է 82,666,756 դրամ, որից շուրջ 44 միլիոնը հիփոթեքի գումարն է։
Նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը
Նվիրատվության կամ օգնության կարգով տրամադրել է 14,090,000 դրամ, թե ինչ նպատակով է ծախսվել գումարը՝ նշված չէ։ Դատախազությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ նվիրատվությունը տրվել է Աննա Վարդապետյանի ամուսնուն։
Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում
Ամուսինը 2009 թվականից եղել է «ԹԵՐՄՈ-ՄԻՆԵՐԱԼ» կազմակերպության 100% բաժնետեր։
Դատախազությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ ամուսնու մասնակցությունը ընկերությունում 2013 թվականից դադարեցված է։