2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ զոհվել է Նարեկ Ղարիբյանը։
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում է ծնվել Նարեկը։ Հայրը՝ Գարիկ Ղարիբյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է, որ որդին սիրված ու հարգված էր բոլորի կողմից։
Ծառայությանը մնացել էր երկու ամիս։ Եղբայրը՝ Մուշեղ Ղարիբյանը, ասում է, որ Նարեկը երբեք չի բողոքել ծառայությունից․ «Ասում էր՝ սաղ նորմալ ա, մի անգանգստացեք»։
Նարեկը զոհվել է հոկտեմբերի 3-ին։ Հարազատները որևէ ինգորմացիա չունեն, թե ինչ հանգամանքներում է զոհվել։ Հոր խոսքով՝ 8 ամիս փնտրել են Նարեկին։ Նշում է՝ դասակից գրեթե բոլորը զոհվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։