Իրանը 2 անգամ ցանկացել է սպանել Թրամփին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»՝ Իրանի դեմ իր ռազմական գործողությամբ:

«Այս պահին իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր խաղաղ տարածքները, մինչդեռ մենք հարձակվում ենք ահաբեկիչների վրա: Սա նորություն չէ: Նրանք երկու անգամ փորձել են սպանել նախագահ Թրամփին: Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատները: Նրանք սպանել են 241 [ամերիկյան] ծովային հետևակի Բեյրութում [1983 թվականին]: Նրանք սպանել և վիրավորել են հազարավոր ամերիկացիների իրենց ինքնաշեն պայթուցիկ սարքերով Իրաքում և Աֆղանստանում: Նրանք այրում են ամերիկյան դրոշը, նրանք անվերջ վանկարկում են՝ «Մահ Ամերիկային»»,- ասել է Նեթանյահուն:

Նա նաև նշել է, որ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա Թրամփի և ամերիկյան ժողովրդի բացահայտ աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել