Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը շուրջ 50 րոպե է տևել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նշվում է, որ զրույցը տևել է 50 րոպե և օգտակար է եղել։

Պուտինը տեղեկացրել է Թրամփին Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործընթացի ընթացքի մասին և հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ հունիսի 22-ից հետո։

ՌԴ նախագահը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը։ ԱՄՆ նախագահը Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «շատ մտահոգիչ»։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին միջնորդել Իսրայելի և Իրանի միջև։ ԱՄՆ առաջնորդը Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները անվանել է արդյունավետ։

Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները պատրաստ են վերսկսել աշխատանքը իրանցիների հետ միջուկային հարցի շուրջ։ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահները չեն բացառում Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։

Թրամփը հաստատել է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու իր շահագրգռվածությունը։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը և Թրամփը հիշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց եղբայրական հարաբերությունները։

Պուտինը և Թրամփը գոհունակություն են հայտնել իրենց «դրական անձնական հարաբերություններից»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել