Իրանը հատել է կարմիր գծերը․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանը հատել է կարմիր գծերը, երբ հանդգնել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլաների ռեժիմը թանկ գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»,- նշել է նախարարը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայում խորհրդակցություններ է անցկացնում ուժային գերատեսչությունների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել