Իրանի իշխանությունները կարգադրել են դադարեցնել բոլոր ներքին և միջազգային ավիաչվերթերը, ուրբաթ հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները: Համապատասխան որոշումն ընդունել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Դա պայմանավորված է Իրանի բազմաթիվ օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներով: Մասնավորապես, վնասվել է Թավրիզի օդանավակայանը, որն օգտագործում են նաև իրանցի զինվորականները։
Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով Թել Ավիվում փակվել է նաև «Բեն Գուրիոն» օդանավակայանը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: