«Իրանը պետք է համաձայնի միջուկային համաձայնագրին, քանի դեռ ուշ չէ»․ Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնի միջուկային համաձայնագրին, քանի դեռ ուշ չէ։

Նրա խոսքով՝ դեռ ժամանակ կա Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը դադարեցնելու համար՝ սպառնալով, որ «հաջորդ հարձակումները կլինեն ավելի դաժան»։

«Միացյալ Նահանգները անկասկած արտադրել է աշխարհի լավագույն և ամենամահացու զենքը, և որ Իսրայելն ունի շատ զենք, և ավելին կունենա՝ և գիտի, թե ինչպես օգտագործել դրանք։

Արդեն շատ մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածը դադարեցնելու, քանի որ հաջորդ պլանավորված հարձակումները ավելի դաժան կլինեն: Իրանը պետք է համաձայնագիր կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ կոչվում էր Իրանական կայսրություն»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել