Իրանի զինված ուժերի պատասխանը ջախջախիչ կլինի․ Իրանի ԶՈւ ԳՇ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ։

«Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հունիսի 13-ի լուսաբացին տեղի ունեցած արկածախնդիր և ագրեսիվ գործողությունները, որոնք արտահայտվեցին երկրի մի շարք տարածքների, այդ թվում՝ քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա հարձակման ձևով, հանգեցրին մեր սիրելի հայրենակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև զինված ուժերի մի շարք հրամանատարների նահատակության և վիրավորների», – նշվում է հաղորդագրությունում։

Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնը, խստորեն դատապարտելով սիոնիստական ​​թշնամու այս ակնհայտ հանցագործությունը, որը հակասում է բոլոր միջազգային նորմերին, վստահեցրել է ժողովրդին, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատասխանը այս արարքի կազմակերպիչներին, կատարողներին և հանցակիցներին կլինի ջախջախիչ և նրանք կզղջան իրենց արածի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել