Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք:
Այս մասին Iravaban.net-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից: «31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,- հաստատեցին ՔԿ-ից: