Iravaban.net-ը հանրային ծառայողների տիպային կանոնների, նրանց վարգագծի վերաբերյալ կատարվող ուսումնասիրության, 2023-2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրի վերաբերյալ խոսել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ Անուշ Մովսիսյանի հետ։
Նրա խոսքով՝ դեռևս 2022 թվականին ԿԿՀ-ն ընդունել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոները, որոնց հիման վրա յուրաքանչյուր հանրային ծառայության տեսակը ղեկավարող մարմին կարող էր ընդունել վարքագծի իր կանոնները։
«2023 թվականին, երբ ընդունվում էր հակակոռուպցիոն ռազմավարությունը, օրենքի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ որոշ պետական պաշտոններ կամ որոշ համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց համար առկա չեն վարքագծի կանոններ։
Հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2026 թվականների համար նախատեսված գործողությունների ծրագրով նախատեսվեց միջոցառում, որ որոշ պետական պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց համար պետք է ԿԿՀ-ն սահմանի վարքագծի կանոնագիրք, և ի կատարումն այդ միջոցառման՝ 2024 թվականի փետրվարին ընդունվել և նույն թվականի ապրիլի 1-ից արդեն գործում է որոշ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը»,-ասաց Մովսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։
Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։