«Չեն իմացել, որ նահանջի հրաման կա, մտածել են, որ դիրքը չպետք է թողնեն, կռվել են մինչև վերջ»․ հերոս Առնոլդ Հովսեփյանի պատմությունը

«Կտեսնենք, կանցնեն տարիներ, ես գուցե էլ ձեզ չհանդիպեմ, բայց Ձեր տղան շատ խորաթափանց աչքեր ունի, կտեսնեք՝ ինչ լավ մարդ է դառնալու»,-ասել է Առնոլդ Հովսեփյանին բուժող բժիշկը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է մայրը՝ Անահիտ Զաքարյանը։

Ասում է՝ որդին բոլորին շատ սեր է տվել, հաճախ է ասել, որ պետք է գնա բանակ ու պաշտպանի հայրենիքն ու մորը։

«Չափից ավելի սեր էր տալիս ինքը, ես չէի հասկանում, որ էդ սերն ինքը տալիս էր իմ մնացած կյանքի համար։ Հայրն ասում էր, որ տղան պետք է ծառայի։ Ինքն էլ սպասում էր։ Այնքան ձիգ, գեղեցիկ զինվորականի կեցվածք ուներ։ Ծառայության մեկնելուց 8 ամիս առաջ սկսեց պարապել, այնքան ուրախ էր։ Ջրականում էր ծառայում։ Ասում էր՝ մամ, էնքան եմ սիրում իմ պոստերը»,-պատմում է մայրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոթը լսելուն պես Առնոլդի հայրը մեկնել է ռազմադաշտ։ Առնոլդի առաջին ու միակ զանգը պատերազմական օրերին եղել է հոկտեմբերի 1-ին։

«Ասաց՝ մամաս, մենք հաղթելու ենք, պատերազմ է, բայց դու քեզ լավ նայիր, կողքիդ ո՞վ կա, փոխանցիր իրեն, որ բոլորին ասեմ, որ մենք հաղթելու ենք, մամ, ես չեմ վախենում, ես այստեղ եմ՝ հայրենիքս ու քեզ պաշտպանելու համար։ Տղաս իր ընկերների հետ անմահացել է հոկտեմբերի 2-ին»,-ասում է մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել