Անի Վարդանյան․ երեխաների հարցաքննությունը, «ֆեյսբուքյան դատավճիռները», հոգեբանական փորձաքննությունները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուղեկիցը» հոգեբանական մասնագիտացված կենտրոն է, առավել նեղ հետազոտական ուղղությամբ իրականացնում է փորձագիտական ծառայություններ՝ դատահոգեբանական փորձաքննություններ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Ուղեկից» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանը։

«Քանի որ 2021 թվականից բոլոր այն կառույցները, որոնք իրավասու են նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ աշխատանքային պայմանագրերով, համապատասխան իրավասության տիրությում նշանակում են փորձաքննություններ հենց «Ուղեկից» կենտրոնում։ Մենք առավել մասնագիտացված ենք բոլոր կառույցների հետ նման մասնագիտական ծառայություններ մատուցելու գործում»,-նշեց Անի Վարդանյանը։

Նա հավելեց, որ աշխատում են ոչ միայն պետական կառույցների հետ, քաղաքացիները ևս ունեն կենտրոն դիմելու հնարավորություն․ «Անձի կողմից փորձաքննության դիմելը երբևէ չի կարող դիտարկվել՝ որպես իր համար շահեկան եզրակացություն ստանալու ընթացակարգ, ինչպես որ կարելի է ենթադրել առաջին հայացքից»։

Սրանով պայմանավորված «Ուղեկից» հոգեբանական կենտրոնում քաղաքացիների հետ ունեն համեմատաբար քիչ քանակով աշխատանքային նման ընթացակարգեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել