Բայդենը, ամենայն հավանականությամբ, կապրի ևս 12-ից 18 ամիս․ Սպիտակ տան նախկին բժիշկ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բայդենը, ամենայն հավանականությամբ, կապրի ևս 12-ից 18 ամիս, ասել է Սպիտակ տան նախկին բժիշկ Ռոնի Ջեքսոնը The Washington Free Beacon-ին:

Նա նաև ընդգծել է, որ կա՛մ ախտորոշումը հայտնի է եղել հայտարարությունից շատ առաջ, կա՛մ իր բժիշկը սխալ է թույլ տվել Բայդենի նախագահության ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։

Ջո Բայդենը 82 տարեկան է. ինչպես նշել է նրա մամուլի քարտուղարը, ԱՄՆ նախկին նախագահը և նրա ընտանիքը դիտարկում են բուժման տարբերակները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել