Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել:

«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով՝ նա շեշտել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում»։

«Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովվեն նաև անվտանգության երաշխիքներ»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել