Պուտինը՝ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, գրում է РИА Новости-ին։

Զրույցը տեւել է ավելի քան երկու ժամ։ Ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի ղեկավարը նշել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աշխատելու Ուկրաինայի հետ հուշագրի, այդ թվում՝ հրադադարի շուրջ։ Պուտինը զրույցն անվանել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։ Նա շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ մասնակցության համար։

«Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին։ Անհրաժեշտ է որոշել դեպի խաղաղություն տանող ամենաարդյունավետ ուղիները։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է հրադադար։ Ստամբուլում հանդիպման և բանակցությունների մասնակիցների միջև շփումները վերսկսվել են, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ մենք, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղու վրա ենք»,-նշել է ՌԴ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին և ՆԱՏՕ-ի գործընկերներին և ըդգծել, որ հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտող երկու կողմերի միջև։

Պուտինն ու Թրամփը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են երկու երկրների միջև գերիների փոխանակման թեմային։ Ղեկավարները քննարկել են նաև իրենց հնարավոր հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել