Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի պատվիրակությունների վաղը կայանալիք քառակողմ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում չկա

Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի պատվիրակությունների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը կկայանա Ստամբուլում ուրբաթ օրը, հաղորդում է  Аnadolu-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Ստամբուլում ուրբաթ օրը Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի պատվիրակությունների քառակողմ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում չկա։

Ավելի վաղ Ուկրաինիայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է Ստամբուլում բանակցությունների համար ուկրաինական պատվիրակության կազմը։ Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը գլխավորում է պատվիրակությունը, որը բաղկացած է 12 հոգուց, որոնց թվում են արտաքին գործերի փոխնախարարներ, ՈւԱԾ-ի, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել