Սև ծուխ․ Պապ չի ընտրվել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սև ծուխն ազդարարում է կոնկլավի առաջին օրվա ավարտը։ 267-րդ Պապի ընտրության առաջին քվեարկությունից հետո Պապ չի ընտրվել։ Այս մասին հայտնում են VaticanNews-ից։

Չորեքշաբթի երեկոյան ժամը 21:00-ին Սիքստինյան կապելլայի վրայի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել՝ ազդարարելով, որ առաջին քվեարկությունն անցկացվել է և ավարտվել է առանց Հռոմի պապի ընտրության:

Նշվում է, որ շուրջ 45,000 մարդ հավաքվել էր Սուրբ Պետրոսի հրապարակում՝ սպասելու հայտարարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել