Նշվել է պատճառը, թե ինչու ադրբեջանցի պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքը մերժելու պատճառը նրա բազմիցս հակառուսական և ռուսաֆոբ հայտարարություններն էին, այս մասին գրում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշենք, որ մայիսի 4-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Բադամովին թույլ չեն տվել մտնել Ռուսաստանի տարածք։

Աղբյուրն ընդգծել է, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցները բացառապես անձին վերաբերող են և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա միջադեպը որևէ կերպ չի անդրադառնա։

«Մոսկվան ճիշտ է համարում նման հարցերը դիվանագիտական ​​ուղիներով լուծելը, այլ ոչ թե լրատվամիջոցներով պահանջներ հայտնել»,- հավելել է աղբյուրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել