Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորայիններին տասնյակ հազարավոր ծանուցումներ է ուղարկել Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին։

Տասնյակ հազարավոր իսրայելացի պահեստազորայիններ կանչվել են Իսրայելի Պաշտպանության բանակ՝ Գազայի հատվածում հարձակման վերսկսման նախապատրաստման կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ռազմական պաշտոնյաների:

Ըստ աղբյուրի՝ շաբաթ երեկոյան զինվորականները սկսել են տասնյակ հազարավոր պահեստազորայինների շտապ զորակոչ ՝ պատրաստվելով առաջիկա օրերին ընդլայնել իրենց ցամաքային գործողությունը Գազայում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը հավանություն է տվել Գազայում գործողության ընդլայնման ծրագրերին:  Երկրի պաշտոնյաները հայտարարում են, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել պատանդներին, Իսրայելը կխորացնի ռազմական գործողությունները Գազայում:

Հայտնի դարձել նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել