Ուկրաինան չի երաշխավորում մայիսի 9-ին Մոսկվայում համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է սադրանքներ կազմակերպել հյուրերի դեմ և դրանում մեղադրել Ուկրաինային։ Կիևը, նրա խոսքով, պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողի համար։
Զելենսկին նաև մերժել է մայիսի 9-ին եռօրյա հրադադարի մասին Պուտինի առաջարկը և պնդում է 30-օրյա հրադադարի մասին։