Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ զոհ կա

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա մեկ զոհ:

Լրատվամիջոցները հաղորդում են ութ վիրավորի մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է:

 «Այս պահին հարձակման կամ կանխամտածված արարքի նշաններ չկան», – հայտնել են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել