ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին օգնական Մայքլ Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։ Այս մասին հայտնել է Թրամփը։
«Ուոլցը միշտ առաջին տեղում է դրել մեր երկրի շահերը։ Վստահ եմ, որ նա նույնը կանի նաև նոր պաշտոնում»,- Truth Social-ում գրել է Թրամփը։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնշանակվի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։