ԵԱՏՄ-ն միջազգային իրավական գործիքներ ունի իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
Արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է՝ Երևանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, այլ հակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրման զարգացման հարցում: