Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է մշտադիտարկման գործընթաց, որի շրջանակներում նաև մշտադիտարկում է դատական, իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրա շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմամբ փաստահավաք գործունեության իրականացում՝ մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտման համար, և այս նպատակի ներքո նախատեսված է 2 գործողություն․
- 1-ինը փաստահավաք խմբի օրենսդրական փաթեթի մշակում,
- 2-րդը՝ դրա գործարկումը։
«Հիմնական նպատակը 4 ենթանպատակների նվաճումն է․ առաջինը՝ քրեական արդարադատության իրականացում, երկրորդը՝ ճշմարտության որոնում և բացահայտում, 3-րդը փոխհատուցումների իրականացում և 4-րդ՝ համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում։ Կարելի է ասել, որ այս 4 ենթանպատակները ընդգրկված են մեր ռազմավարության երկրորդ նպատակում, սակայն այդպիսի նպատակ ներառելը պետք է ունենա իր նախապայմանները»,-ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս 2019 թվականին Իրավաբանների հայկական ասոցիացիան ուսումնասիրություն է իրականացրել ու ներկայացրել Կառավարությանը, ԱԺ-ին, միջազգային և տեղական դերակատարներին, նաև կազմակերպվել է անցումային արդարադատության վերաբերյալ փորձագիտական աշխատաժողով․ «2019 թվականին ԱԺ-ում կազմակերպվել են անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ, որտեղ 3 հիմնական զեկուցողներից մեկը ես եմ եղել և քաղհասարակության կողմից զեկուցել եմ անցումային արդարադատության կիրառելիության հնարավորությունը Հայաստանում»։
Նրա խոսքով՝ պետք է վստահելի մեխանիզմներ լինեն անցումային արդարադատության ռազմավարական գործողությունները ժամկետներում չեն իրականացվել, և չի եղել փաստահավաք հանձնաժողովը։
Հանրային խորհրդում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծն ընդունվել 2025 թվականի հունվարից։
«Հանրային խորհրդի օրենքը պարտադիր պայման է դնում, որ ԱԺ ընտրություններից հետո ձևավորվի Հանրային խորհուրդը, ցավոք, ԱԺ վերջին ընտրություններից հետո այն չի ձևավորվել, օրենքի այս պահանջը չի կատարվել, և ներկայումս միայն փաստացի օրենքի խախտումով է կատարվում խորհրդի ձևավորումը»,-ասաց Կարեն Զադոյանը՝ նշելով, որ խորհրդի ձևավորման հիմնարար սկզբունքների խաթարում է տեղի ունեցել։
«Ցավոք, այս հիմնարար սկզբունքի խաթարում է տեղի ունեցել և այն 15 հանձնաժողովի անդամները, որոնք պետք է ընտրվեին ոլորտային մասնագիտական կազմակերպությունների, խմբերի կողմից գումարված ժողովների ընթացքում, իհարկե, վարչապետի աշխատակազմի կազմակերպման և վերահսկողության ներքո, որպեսզի ամեն ինչ լիներ օրինական և արդար, այդ դրույթը փոփոխել են և վարչապետի կողմից ընտրված 15 անձինք են ընտրելու մյուս 15 հոգին։
Դուրս է գալիս, որ հասարակության կողմից ինքնակառավարման սկզբունքների պահպանմամբ ընտրված հանձնաժողովների նախագահներ չենք ունենալու, այլ ունենալու ենք «ընտրված», իրականում նշանակված 15 հոգի, հետո այս 30 հոգին առաջարկելու են ևս 30 թեկնածություններ և ընտրելու են 15-ը»։
Կարեն Զադոյանի դիտարկմամաբ՝ օրենքով նախատեսված է, որ Հանրային խորհրդի կողմից պետք է ընտրվեն է 7 հոգուց կազմված փաստահավաք հանձնաժողով, և այդ 7 հոգին են ընտրելու իրենց նախագահին, որն իրականացնելու է փաստահավաք առաքելությունը՝ փաստացի չունենալով հասարակության վստահությունը, հասարակության լայն խավերի ներգրավումն ու ինքնակառավարումը։
Մանրամասները՝ տեսանյութում։