Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի գույքերն ու եկամուտները

Iravaban.net-ը ներկայացնում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Սերոբ Սարգսյանը բնակվում է կնոջ և երկու անչափահաս որդիների հետ։

Տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց

Նախորդ տարվա օգոստոսի 16-ին վարչական շրջանի ղեկավարը ձեռք է բերել CHEVROLET մակնիշի ավտոմեքենա, որը թողարկվել է 2016 թվականին։ Ավտոմեքենայի արժեքը կազմել է 8000 դոլար։

Հանձնված և վերադարձված փոխառություններ

Տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 27,700,000 դրամ և  3,128,000 դրամ՝ «Գազավիկ» ՍՊԸ-ից (կառուցապատող ընկերություն)։

Տարվա վերջում փոխառված գումարի չափը չի փոփոխվել։

Կանխիկ դրամ

Սերոբ Սարգսյանը հայտարարագրել է  4,700,000 դրամ կանխիկ գումար, որը տարվա վերջում կազմել է  4,500,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Արարատբանկից ստացել է 2,200,000 դրամ փոխառություն, Ակբաբանկից՝ 27,700,000 դրամ, նաև 3,400,000 դրամ փոխառություն։

Երևանի քաղաքապետարանից ստացել է 2,492,620 դրամ աշխատավարձ։

Հայփոստից ևս ստացել է աշխատավարձ՝ 6,175,352 դրամի չափով։

Եկամուտների ընդհանուր չափը կազմել է 41,967,972 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Նշված թիվը կազմել է 32,645,082 դրամ, որից 27,580,034 դրամը՝ բնակարանի ձեռքբերման նպատակով։

Նշենք, որ Սերոբ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել