Նիկոլ Փաշինյանը Ալիևի հայտարարություններին չարձագանքելու մասին է խոսել

Նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում, մեր երկրի բոլոր ինստիտուտները աշխատում են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինստիտուտների աշխատանքը վարչապետի, այդ պահին, այսպես ասած՝ պուլտի մոտ լինելուց չի կախված, որովհետև այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե քնած է վարչապետը, երկրում ինստիտուտները ո՞նց են աշխատում։ Բայց ես անդրադառնամ հարցի առաջին մասին, որ մեզ սպառնում են, իսկ մենք հեծանիվ ենք քշում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք որդեգրել ենք հետևյալ ռազմավարությունը և այդ ռազմավարության նրբություններից մեկն այն է, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, գեներացնել։ Էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածը կոպիտ ասած՝ ամեն ինչ սկսվում է լեզվակռվից։ Շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ։ Ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք և դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար։ Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չտանք էսկալացիա և մենք ստեղծենք և արձագանքենք ամեն ինչին այնպես, որը բացառի էսկալացիան, պատերազմը և դրա համար հող նախապատրաստել։ Այն, որ 2024 թվականին մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը, կապված է նաև այս ռամավարության հետ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ իրենք հասկանում են այդ խոսույթի մեջ սադրանքի առկայությունը և այն, որ ցանկանում են իրենց դուրս դնել մշակած ռազմավարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել