Վրաստանի Բաթում քաղաքի «Շերատոն» հյուրանոցում, գիշերը հարձակվել են երկրի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա, հայտնում է վրացական Mtis Ambebi կայքի լրագրողը։
Հաղորդվում է, որ նախկին վարչապետը ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է քիթը:
Ականատեսները պնդում են, որ հարձակմանը մասնակցել են խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքի» խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ, այդ թվում՝ Դիմիտրի Սամխարաձեն, Գիորգի Մանվելիձեն և այլք։
Հայտնի է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳՆ նախկին ղեկավար Գիորգի Գախարիան տեղափոխվել է կլինիկա, սակայն հետագայում իր կամքով լքել է հիվանդանոցը։
Կայքի լրագրողը նշել է, որ «Վրացական երազանքի» խորհրդարանի անդամները հարձակվել են ոչ միայն Գիորգի Գախարիայի, այլև իր վրա։
Լրագրող Զվիադ Կորիձեն նույնպես բժշկական օգնություն է պահանջել։