Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի
«Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ» ՍՊԸ-ին հատկացնել 19080.0 (տասնինը միլիոն ութսուն) հազար դրամ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանի 80-ամյակի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական համերգին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի
վարչության պետի վրա:
4.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: