Պուտինի հրամանագրով՝ անօրինական միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 30-ը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել անօրինական միգրանտների Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակավոր միջոցների մասին՝ նրանց արտաքսման մասին օրենքի մշակման նպատակով։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտները պետք է ինքնուրույն լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը մինչև ապրիլի 30-ը, փոխանցում է Коммерсантъ-ը։

2024 թվականին Ռուսաստանը մի քանի օրենք է ընդունել, որոնք խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ Դրանցից մեկը Ռուսաստանում առանց օրինական հիմքերի մնացած օտարերկրյա քաղաքացիների համար վերահսկվող անձանց ռեգիստրի միջոցով միգրանտներին գրանցելու մեխանիզմ է ներկայացնում։ Այդպիսի անձանց մասին տվյալները գրանցվում են ապօրինի սահմանը հատելու, վիզայի կամ կացության թույլտվության չեղարկման օրվանից։

2025 թվականի փետրվարի 5-ից երկրում կներդրվի արտաքսման միգրացիոն ռեժիմ։ ՌԴ ներքին գործերի նախարարությունն իրավունք կունենա միգրանտներին արտաքսել՝ առանց դատարանի որոշման։

Աշնանը Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի քանի օրենքներ, որոնք անօրինական միգրացիայի կազմակերպումը դասում են որպես առանձնապես ծանր հանցագործություն։ Օրենքի խախտումը ենթադրում է փողի, թանկարժեք իրերի և գույքի բռնագրավում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել