Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը․ Известия

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Известия-ն։

Աղբյուրը հայտնում է, որ Կարապետյանին բերման են ենթարկել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից, և որ Հայաստանում նա հետախուզվում է ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցության, լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 2021 թվականին։

Հայկական կողմից դեռևս մեկնաբանություն չի տրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել