Հերթական ավիավթարի մասին է հաղորդվում։ ԱՄԷ-ում ինքնաթիռ է կործանվել։
ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ երկու մարդ է զոհվել Պարսից ծոցի ջրերում՝ Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Emirates News Agency-ն։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանում էր «Ալ Ջազիրա» ավիացիոն-սպորտային ակումբին։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի օդաչուն եւ ուղեւորը։