Եգիպտական Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի Բնապահպանության նախարարությունը։
Զոհերի ազգության վերաբերյալ տվյալներ չկան։
Կարմիր ծովում շնաձկներ կան, սակայն նրանց տեսնելը համեմատաբար հազվադեպ երևույթ է:
Հարձակումը տեղի է ունեցել ծովի խորքում՝ Մարսա Ալամի հյուսիսում գտնվող նավամատույցների մոտ գտնվող հատուկ լողավազանից դուրս, հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ նավամատույցներից դուրս լողալն արգելված է։ Դրանք երկու օրով փակվել են։
Տեղի ունեցածը հետաքննելու համար հանձնաժողով է ստեղծվել։
Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին, երբ շնաձուկը Հուրգադայում սպանել էր Ռուսաստանի քաղաքացու։