Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևին նամակ է գրել՝ վերջերս ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է գրել՝ վերջերս ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ․

«Բելառուսի Հանրապետությունը խոր ցավով և վշտով տեղեկացավ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով մարդկանց ողբերգական մահվան լուրի մասին։

Բելառուսները կիսում են Ադրբեջանի եղբայրական ժողովրդին պատուհասած դժբախտության ծանրությունը և անդառնալի կորուստների վիշտը։

Այս դժվարին ժամին խնդրում եմ ընդունել Ձեզ աջակցության և կարեկցանքի անկեղծ խոսքերը զոհվածների բոլոր հարազատներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին, սակայն Լուկաշենկոն միայն նոր է որոշել ցավակցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել