Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա: Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։