Հայ-ադրբեջանական սահմանին՝ Քելբաջարի շրջանում (Քարվաճառ,-խմբ․), գիշերը երեք երկրաշարժ է տեղի ունեցել։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Քարվաճառ քաղաքից մոտավորապես 25 կմ հարավ։
Ավելի ուշ նոր ցնցումներ են գրանցվել։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 3 բալ, իսկ օջախի խորությունը՝ 10 կմ։ Երրորդ երկրաշարժը եղել է 3,8 մագնիտուդով, օջախը՝ 12 կմ խորության վրա։ Երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է մինչև 4 բալ ուժգնությամբ։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալներով՝ տուժածներ կամ ավերածություններ չկան։