Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում ծնողներին հեռացնել իրենց երեխաներին Ռուսթավելի պողոտայի բողոքի ակցիայից։
«Տարբեր լրատվամիջոցներ հեռարձակում են կադրեր, որտեղ ցույց են տալիս փոքր երեխաներին ցույցի ժամանակ. ընթացիկ ցույցերը բազմիցս դուրս են եկել խաղաղ հավաքի շրջանակներից և դարձել բռնի, ուստի երեխաները գտնվում են բռնի միջավայրում և մեծ է վիրավորվելու վտանգը»,-նշվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ ոստիկանների վրա շարունակվող հարձակումները շարունակվում են արդեն մի քանի ժամ, իսկ ցուցարարների գործողությունները դուրս են գալիս խաղաղ հավաքի շրջանակներից։