Աբխազիայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ․ նա հայտարարություն է արել

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։

«Երբ շենքից դուրս գան, ես հրաժարականի դիմում կգրեմ, նոր ընտրություններում կտեսնենք, թե ինչ աջակցություն կստանանք»,- հայտարարել է նա՝ Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։

Նախագահն ընդգծել է, որ ցուցարարները պետք է ազատեն Կառավարության շենքը, ապա ինքը պատրաստ կլինի նոր ընտրություններ նշանակել։ Իր հրաժարականի դեպքում երկիրը կղեկավարի փոխնախագահը, հավելել է Բժանիան։

Այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավեցին կառավարական շենքերը, Բժանիան մեկնեց իր ընտանեկան գյուղ՝ Տամիշ։ Նա չի ստորագրել ռուսական ներդրումային նախագծերի մասին համաձայնագիրը խորհրդարանից դուրս բերելու մասին փաստաթուղթը, որը դարձել է բողոքի ակցիաների պատճառ։ Ընդդիմությունը միաժամանակ մտադիր է իր հանդիպումն անցկացնել նախագահի աշխատակազմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել