84 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան։
Դերասանուհին հայտնի էր այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Հանդիպման վայրը չի փոխել չի կարելի» և այլն։
Shot-ը գրում է, որ դերասանուհին երկար ժամանակ հիվանդ էր՝ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ Հիվանդությունն աստիճանաբար զարգանում էր։ Այս տարվա մարտին նա սրտամկանի սուր ինֆարկտ էր ստացել։ Այնուհետեւ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց Գիլյարովսկու հոգեբուժարանից, որտեղ դերասանուհին գտնվում էր մի քանի տարի։