«Այսօր նրանք, ովքեր այդքան մտահոգված են կլիմայի բարելավմամբ, բացակայում են այս համաժողովից, ավելին, սաբոտաժ են անում այն:
Ֆրանսիայի նախագահը ժամանակին իրեն գրեթե հերոս էր համարում Փարիզի համաձայնագրի համար։ Իսկ որտե՞ղ է նա այսօր»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ COP-29 համաժողովի ընթացքում։
Լուկաշենկոն հավելել է, որ հաճախ է խոսվում այն մասին, թե ով ինչ է արել կլիմայի բարելավման ուղղությամբ, բայց, այնուամենայնիվ, վիճակը գնալով բարդանում է՝ հաշվի առնելով աշխարհի տարբեր կետերում ընթացող պատերազմները։
Լուկաշենկոն նաև շնորհավորել է Ալիևին՝ «համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։