Աշխարհի նախկին կառուցվածքն անդառնալիորեն վերացել է․ Պուտին

Արևմուտքի անպատկառ և աննախադեպ աշխարհաքաղաքական ագահությունը. ահա մեր պատմական դարաշրջանի հակամարտությունների իրական ակունքները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբում ելույթի ժամանակ։

«Մենաշնորհը վնասակար բան է, նույնիսկ հենց մոնոպոլիստների համար: Արևմուտքի քաղաքականությունն ուղղված է ոչ թե արարելուն, այլ պահպանելուն։ Պահպանման խաղը միշտ տանում է դեպի պարտություն: Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպիտի լինեն պարտված երկրներ ու ժողովուրդներ, ոչ ոք չպետք է իրեն ոտնահարված զգա։ Ներկայիս հակամարտությունը բոլորի հետ չէ, մենք տեսնում ենք մոլորակի ճնշող մասի հակամարտությունը համաշխարհային փոքրամասնության հետ, որը ցանկանում է պահպանել իր գերիշխանություը:

Մեկ երկրի մոդելը չպետք է պարտադրվի բոլորին, իսկ ՆԱՏՕ-ն աշխարհում մնացած միակ դաշինքն է և «բացահայտ անախրոնիզմը»,-նշել է նա։

Պուտինը նշել է նաև, որ իրենց վիճակված է ապրել արմատական փոփոխությունների դարաշրջանում, լինել ամենաբարդ գործընթացների մասնակիցը։

«Աշխարհի նախկին կառուցվածքն անդառնալիորեն վերացել է, նորի ձևավորման համար անհաշտ պատերազմ է ընթանում։ Աշխարհում ոչ միայն իշխանության համար պայքար է ընթանում, այլև երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բուն սկզբունքների բախում։ Որոշ արևմտյան էլիտաներ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան նոր միջազգային համակարգ, որը կհամապատասխանի մեծամասնության շահերին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել