Քննչական ենթակայության խախտում, ՕՀՄ-ների արդյունքների ձեռքբերում՝ ոչ պատշաճ սուբյկետի կողմից․ Վերմիշյանի պաշտպանը ներկայացնում է արձանագրված խախտումների հիմքերը

Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձավ քննչական ենթակայության խախտումներին, նշում, որ դրա վերաբերյալ առաջին ատյանի դատարան է ներկայացվել միջնորդություն, հետաձգվել է, չի քննարկվել, դատարանն իր վճռի մեջ այս հարցին չի անդրադարձել։

Վերքաննիչ բողոքի վերաբերյալ մեղադրանքի կողմը դիրքորոշում է ձևավորել առ այն, որ օրենսդիրն ուղղակի օժտել է դատախազին ցանկացած քրեական գործ նախաքննական մեկ մարմնից վերցնել՝ մյուսին փոխանցելու բացառիկ լիազորությամբ

«Դատախազը ընդունել է, որ 53-րդ և 190-րդ հոդվածների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն հանգել է հետևության, որ 53-րդ հոդվածն ավելի ընդհանրական բնույթի նորմ էէ հղում կատարելով նորմատիվ- իրավական ակտերի մասին օրենքի կոլիզեում կանոնին, հանգել են հետևության, որ պետք է կիրառվեր 53-րդ հոդվածը, որտեղ դատգախազն ունեցել է ոչնչով չսահմանափակված  հայեցողական լիազորություն՝ փոփոխելու քննչկանա ենթակայությունը։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ  հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։

Կոչուբաևի խոսքով՝ երկու հոդվածները չեն կարող հակասել միմյանց, որովհետև վայակոչված հոդվածի  իմաստային մեկնաբանությունից բխում է, որ դատախազը քննչական ենթակայության կանոնից կարող է շեղվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։

«Նույն 53-րդ և 190-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ քննչական ենթակայությունը կարող է փոփոխվել ոչ թե Գլխավոր դատախազի կամ տեղակալի ցանկասիրությամբ, այլ, եթե նախաքննական այլ մարմնի գրաքննությունը հղի է վտանգներով, եթե ամբողջությամբ թույլ է տրվել խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում գործի հետագա քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը»,-ասաց նա։

Նա պնդեց, որ այլ էական ապացույցների ձեռք բերման բացակայության պայմաններում ԱԱԾ-ում հավաքված, ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, քանի որ դրանք ստացվել են ոչ պատշաճ սուբյկետի կողմից։

ՕՀՄ-ները և դրանց արդյունքները ձեռք են բերվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով։

Ի՞նչ հակափաստարկներ բերեց պաշտպանությունը քննչական ենթակայության և ՕՀՄ-ների խախտման վերաբերյալ

  • ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում հստակ սահմանված են այն դեպքերը և կարգը, թե երբ դատախազը կարող է փոփոխել քննչական ենթակայությունը։ Քննչական ենթակայության նշված կանոնի համաձայն՝ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ գործի նախաքննությունը պետք է կատարվեր բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից։
  • Քննչական ենթակայությունը փոփոխվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նախնական քննության ընդհանուր պայմանների խախտմամբ, ինչը ձեռք բերած բոլոր ապացույցները դարձնում է անթույլատրելի, քանի որ խախտված է ապացույցի ձեռք բերման պատշաճ սուբյեկտի դատավարական պահանջը։
  • «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 34-րդ և 36-րդ հոդվածները հստակ տարանջատում են օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին։ Այս փաստարկի դիմաց ոչինչ չի բերվել։
  • Ստորաբաժանման ղեկավարն է ներկայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը` Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել