ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Խոսքը բանակի պահեստներում պահվող զենքի հերթական խմբաքանակի մասին է։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր Ուկրաինային սպառազինությունների ընթացիկ փաթեթի տրամադրման մասին։ Մատակարարվող զենքերի և նյութերի ցանկը հրապարակված է Պենտագոնի կայքում։

400 միլիոն դոլար արժողությամբ նախորդ նմանատիպ փաթեթի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 21-ին Օսթինի Կիև կատարած այցի ժամանակ։

Նշենք՝ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ-ն ընտրում է իր 47-րդ նախագահին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել