Որքա՞ն է 100 դրամանոց մետաղադրամների քանակը ՀՀ-ում․ ԿԲ-ից պատասխանել են

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը։
 

Փոփոխությունների հետ կապված Iravaban.net-ը հարցմամբ դիմել էր ՀՀ կենտրոնական բանկին։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ-ում առկա 100 դրամանոց մետաղադրամները բավարար կլինեն պահանջարկը սպառելու համար։Ի պատասխան՝ հայտնել էին, որ Կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ԿԲ-ն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը։

Մեզ տրամադրվել էր տեղեկատվություն նաև այս պահին շրջանառության մեջ գտնվող 100 դրամանոցների վերաբերյալ։ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը ներկայումս կազմում է շուրջ 3.46 մլրդ դրամ կամ 34.600.000 հատ (1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ)։

Անդրադառնալով 100 դրամանոցների սակավության դեպքում ձեռնարկվելիք միջոցառումներին՝ իրավասու մարմինը հայտնել է, որ կարող է ապահովել շրջանառության մեջ նշված անվանական արժեքով մետաղադրամների պահանջը։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով 100 դրամանոց մետաղների սակավության վերաբերյալ հարցին՝ նշեց, որ առաջին անգամ է բախվում խնդրին, կպատասխանի գրավոր տարբերակով

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել