Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ ջրի և էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների մասով։
Iravaban.net-ի հետ զրույցում ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը ներկայացրեց հիշյալ կարգավորումների բնույթը։
Վթարային հոսանքազրկման դեպքում՝ նոր կարգավորումներով նախատեսվում է, որ եթե մեկ օրացույցային տարվա ընթացքում դա երկրորդ և ավելի անգամն է, որի դեպքում վերականգնման ժամկետը գերազանցում է նախատեսված ժամկետին, ապա երկրորդ անգամը և դրանից հետո սպառողին վճարվում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 10000 դրամը։
Նմանատիպ կարգավորում ավելացել է նաև ջրանջատման մասով։
Մանրամասները՝ տեսանյութում։