Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ՀՀ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, հյուրասիրությամբ ու պարգևատրումներով։
Ներկա էր Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ով իր օրհնությամբ ազդարարեց միջոցառման սկիզբը։
Այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն, նշում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանը՝ շնորհավորելով ու ընդգծելով Անկախության տոնի կարևորությունը։ Նա շնորհակալություն հայտնեց ու պարգևատրեց միջոցառման կազմակերպիչներին։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժօգնություն ստացող անձինք նշում են, որ հիվանդանոցի պայմաններն իրենց բավարարում են, սովորական օրերին էլ փորձում են իրենց առօրյան ավելի հետաքրքիր կազմակերպել։
Մանրամասները՝ տեսանյութում։