Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ներկայացրել է 2023թ․-ի հաշվետու տարվա գույքերի և եկամուտների հայտարարագիրը։ Iravaban.net-ը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված տվյալները։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Անշարժ գույք
Հայտարարագրված է բնակարան, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Տրանսպորտի միջոց
Տաթևիկ Գրիգորյանը հայտարարագրել է 2012-ին թողարկված Lexus մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականին։
Հանձնված և վերադարձված փոխառություններ
Դատավորը «Միկշին» ՍՊԸ-ից փոխառել է 2,690,800 և 40,123,700 դրամ գումար։ Գումարի չափը տարվա վերջում չի փոփոխվել։
Բանկային հաշիվների մնացորդներ
Բանկերից մեկում տարվա սկզբում առկա է եղել 597,289 դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 725,349 դրամ։
Կանխիկ դրամ
Տարվա սկզբում հայտարարագրված կանխիկ դրամի չափը կազմել է 10,000 դոլար և 21,000,000 դրամ։ Գումարի չափը տարվա վերջում չի փոփոխվել։
Հաշվետու տարվա եկամուտները՝ 4 աղբյուրից
2023-ի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է եկամուտ՝ 3,011,199 դրամի չափով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է եկամուտ՝ 72,000 չափով։
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից ստացել է 1,772,498 դրամ փոխառություն։
Բարձրագույն դատական խորհրդից ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց տրվող վճար՝ 11,260,369 դրամի չափով։
Ընդհանուր եկամտի չափը կազմել է 16,116,066 դրամ գումար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
Դատավորը փոխառություն է վերցրել, որի մայր գումարի մնացորդի չափը կազմել է ընդհանուր 39,898,956 դրամ, որից՝ 1,772,49 դրամի նպատակը նշված չէ, իսկ 38,126,458 դրամն ուղղվել է հիփոթեքին՝ բնակարան ձեռք բերելու նպատակով։
Վարկի մարմանն ուղղված վճարումներ
Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել ՝ 5,455,353 դրամ։
Նշվում է նաև, որ Գրիգորյանը ՀՀ դատավորների միության անդամ է։
Մարիամ Անտոնյան