Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյանի իր էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել։ Կովկասի ժողովուրդը նույնպես խաղաղ կյանքի իրավունք ունի, դրա համար Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: