«Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի եզրակացության ինստիտուտը եղել է նաև մինչև 2021 թվականը, սակայն օրենքում եղել են շատ հատվածական կարգավորումներ»,- Iravaban.net–ի հետ զրույցում նշեց ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։
«Մենք որոշեցինք այս ինստիտուտը ևս ամբողջական կարգավորել։ Արդյունքում հարցերի վերաբերյալ ունենք առանձին գլուխ․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Տնտեսվարող սուբյեկտը, պետական մարմինը, պաշտոնատար անձը եթե ցանկանում է դրսևորել որոշակի վարքագիծ, ընդունել ակտեր, կնքել պայմանագրեր և կասկածներ ունեն, որ դա կարող է խնդրահարույց լինել, որովհետև եթե հետագայում դա արվեց արդեն գործ կունենանք ավարտված իրավախախտման հետ, կարող են հանձնաժողովին սահմանված կարգով դիմում ներկայացնել և դիմումի շրջանակում հայցել հանձնաժողովի եզրակացությունը․ արդյո՞ք իրավաչափ կլինի, եթե այսպես վարվի, կամ ի՞նչ անի, որ իրավաչափ լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։